Արդեն 1400 արցախցի է դիմել ժամանակավոր զբաղվածության 2 ծրագրերին:
«Պատերազմից տուժածներին աջակցելու համար գործող սոցիալական 16 միջոցառումները պարբերաբար վերանայվում են, ակտիվությունը բավականին բարձր է»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նա նշել է, որ իրենց դիտարկմամբ՝ ժամանակավոր զբաղվածության ծրագրերին դիմողների թիվն առաջիկայում կհասնի 2000-ի:
Ռուբեն Սարգսյանը հիշեցրել է՝ ինչպես դիմել ծրագրերի շահառու դառնալու համար: