ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը չպետք է ներկա լինի հետուխուզության որևէ ճեպազրույցի՝ նրա «անկայուն վարքագծի» պատճառով՝ փոխանցում է բրիտանական Guardian պարբերականը:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Թրամփի՝ հետախուզության մասին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չկա: Ջո Բայդենը նույնիսկ չի ցանկացել ենթադրություններ անել, թե ինչ կարող է պատահել, եթե Դոնալդ Թրամփը տեղեկություն ստանա հետախուզության մասին:
Միացյալ Նահանգների նախկին նախագահները, ավանդույթի համաձայն, մասնակցում են ճեպազրույցներին նույնիսկ երկրի ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո: