Նրանցից շատերը հիմա չկան, իրենց մասին դեռ շատ երկար կպատմեն քանդակներն ու կտավները: Լուսինեի ձեռքի տակ մի քանի գործ կա հիմա. պետք է հասցնի Էջմիածին: Փետրվարի 10-ից ապրիլի 10-ը Գևորգյան հոգևոր ճեմարանում մեր կռված տղաների աշխատանքներն են ցուցադրվելու: Նախաձեռնությունը սկսել են Գևորգ Արշակյանի գործից, կռվից մի քանի օրով տուն եկավ, վրձինը ձեռքը վերցրեց, ու գնաց՝ աշխատանքը կիսատ թողած: Այս պատմությունից հետո հասկացել է՝ տաղանդավոր արվեստագետներից շատերը հետ չեկան կռվից:
Լուսինե Քարամյան- «Ռենեսանս» հիմնադրամի վիզուալ արվեստների ծրագրերի համակարգող - Սկսեցի փնտրել... չենք տարանջատում զոհվածների գործերը կենդանի մնացած արվեստագետներից, որովհետև իրենք բոլորը գնացել են գիտակցաբար, նրանք բոլորը գնացել են մահվան:
Գիտակցաբար մահվան էր գնացել նաև Արայիկը: 23 օր կռվի հետ ապրելուց հետո ասում է՝ ինքը պիտի նաև արվեստի զինվոր լինի: Այս ցուցահանդեսին Հայկ նահապետին է ներկայացնում, ասում է՝ ավելի հզոր է պատկերել... ուժեղանալու կարիք հիմա շատ ունենք:
40-ից ավելի ստեղծագործող ու 55 աշխատանք. տղաներից մի մասունք՝ մինչև ապրիլի 10-ը կլինի հոգևոր մայրաքաղաքում՝ Գևորգյան ճեմարանում: