Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, իսկ ելույթի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր:
Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության պատանեկան առաջնությունում Ադելիան հավաքել է 211.87 միավոր, որը մի փոքր չի բավարարել դառնալու առաջնության հաղթող:
Ելույթից հետո պատանի գեղասահորդուհին ընդգծել է իր ազգային ծագման մասին՝ նվիրելով իր հաջողությունը հայ ժողովրդին, այդ թվում՝ Արցախի հայությանը:
«Իմ երակներում հայկական արյուն է հոսում և ես հուսամ, որ Արցախը մի օր նորից հայկական կլինի»,- իր խոսքում նշել է Ադելիա Պետրոսյանը: