Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իրանի միջուկային հիմնահարցը քննարկել է իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի պաշտոնակիցների հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Մենք շատ խոր ու կարևոր քննարկում ենք ունեցել Իրանի միջուկային հարցի շուրջ՝ միասին կարգավորելու միջուկային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Reuters գործակալությունն էլ տեղեկացրել է, որ եվրոպական երեք երկրներն Իրանին նոր ծրագիր են առաջարկել, որը կբարելավի Իսլամական Հանրապետության տնտեսությունը:
ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմը փորձում է պահանել Իրանի հետ միջուկային գործարքը, որը կնքվել էր 2015-ին Իրանի և վեց տերությունների միջև, որից, սակայն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին դուրս էր եկել: