91 տարեկանում վախճանվել է կանադացի հանրահայտ դերասան Քրիստոֆեր Փլամերը, որը հայտնի էր «Երաժշտության հնչյունները» ֆիլմում խաղացած կապիտան Ֆոն Թրափի դերով՝ փոխանցում է BBC-ն:
2012-ին կանադացի կինոդերասանն Օսկարի էր արժանացել «Սկսնակները» ֆիլմում իր մարմնավորած երկրորդական դերի համար:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Քրիստոֆեր Փլամերը մահացել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի իր տանը: Նրա կողքին է եղել իր կինը:
Քրիստոֆեր Փլամերը հայտնի է նաև «Վարդագույն հովազի վերադարձը», «12 կապիկ», «Մի գեղեցիկ միտք», «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմերում խաղացած իր դերերով: