ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը նկարահանել է «Սեփական ձեռքերով» ֆիլմաշարը` մեր կողքին ապրող նախաձեռնող, ինքնուրույն մարդկանց մասին:
«Իմ երազը» զարգացման կենտրոնը մանկավարժներ Նարինե Լոբյանի և Մերի Հունանյանի երազանքն է եղել: Ուսուցչությանը զուգահեռ՝ նրանք հաստատակամ որոշում են կայացրել ստեղծել իրենց մասնավոր կրթական հաստատությունը։