Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ երեկ հյուրընկալել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչներին:
Մայլզ Հոթորնին և Ամասիա Զարգարյանը գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ներկայացրել են Արցախում իրենց կողմից հետպատերազմյան շրջանում իրականացվող գործունեությունը, ներառյալ` չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման ուղղությամբ աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ The HALO Trust-ը շարունակում է իր գործունեությունը նաև սփյուռքյան կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ:
Նախքան պատերազմը The HALO Trust-ում աշխատում էր շուրջ 270 տեղացի, և կազմակերպությունը պլանավորում է շարունակել լինել Արցախի խոշոր գործատուներից մեկը: