«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 23-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Մանուել Բալսա Լեսկանոն։ Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:
Լեսկանոն խաղացել է չիլիական «Էսպանյոլա», վենեսուելական «Կարաբոբո», «Մակարա» և «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբներում։ Բալսան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ20 հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ֊ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Խոսե Բալսային։