Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։