Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Փետրվարի 6-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում՝ փետրվարի 5-ի գիշերը, 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև։
Մանրամասները՝ տեսանյութում: