Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներին:
Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն. սրանք կլինեն այն հիմնական ոլորտները, որտեղ համատեղ նախագծեր կիրականացվեն:
Հանդիպմանը քննարկվել և պլանավորվել են այդ նախագծերի առաջիկա քայլերը և անելիքները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շատ բարձր գնահատեց համատեղ աշխատանքի արդյունքը՝ վստահություն հայտնելով, որ շարունակական համագործակցությունը ևս արդյունավետ կլինի: