ՌԴ
ՊՆ-ն հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 5-ի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 51947 մարդ:
Հայտնաբերված պայթյունավտանգ իրերի ականազերծման և արտահանման միջոցառումներ չեն անցկացվել բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շինություն, այդ թվում՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23936 պայթյունավտանգ առարկա:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: