Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։
Մարզպետի այցը համընկել է դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցել է նաև հավաքված ծնողների հետ, հետաքրքրվել գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։ Ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել մարզի ղեկավարին ու բարձրաձայնել խնդիրների մասին։
Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվել է հատկապես Արցախից այստեղ տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց ընտանիքների տեղավորմամբ ու մտահոգություններով։
Մարզպետը նաև շրջել է դպրոցում՝ ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, հագեցվածությանը, ուսումնական ու այլ խնդիրների։