Digital Almaty Forum 2021 համաժողովի շրջանակներում Ղազախստանի Թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բաղդատի հետ տեսազրույցի ընթացքում քննարկեցինք երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և այլ ուղղություններով։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Քննարկեցինք նաև ԵԱՏՄ շրջանակներում թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիների ու բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու առաջնահերթությունը` որպես օրինակ ունենալով նաև օրեր առաջ ներդրված «Ճանապարհորդիր առանց Քովիդի» հավելվածը, որը քաղաքացիներին և գործարարներին ելումուտի հնարավորություն է տալիս Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի սահմաններում։
Ղազախստանի գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ․-ի մարտի 25-27-ը»,- գրել է Արշակյանը: