Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի հետ՝ հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպանը շնորհավորել է կոնգրեսական Միքսին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել է հաջող ու բեղմնավոր պաշտոնավարում:
Դեսպանը համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրավիճակը, որին հաջորդել են հումանիտար ճգնաժամերը, քննարկել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրներ:
Հանձնաժողովի նախագահ Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հարցում:
Կողմերը քննարկել են երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացումը: