Իմփիչմենթի հարցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիմը խնդրել է Դոնալդ Թրամփին ցուցմունք տալ Սենատում՝ հայտնում է CNN-ը:
Թրամփի իրավաբաններն արագ արձագանքել են՝ հայտարարելով, որ նախկին նախագահը ցուցմունք չի տա «հակասահմանադրական լսումների ժամանակ»:
Իմփիչմենթի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ից հետո: Բանաձևը պարունակում է մեղադրանքի մեկ հոդված՝ ապստամբության հրահրում:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները հայտարարել էին, որ Թրամփին պետք է ընդմիշտ արգելել զբաղեցնել ընտրովի պաշտոններ, այդ թվում՝ պետության ղեկավարի պաշտոնը: