Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները ակտիվացրել են բանակցությունները՝ միավորելու իրենց ջանքերը խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու համար, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները հայտարարել են բոլորովին նոր սահմանադրություն մշակելու մտադրության մասին՝ գրում է Hurriyet-ը:
Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները երկու հանդիպումներում որոշել են ուժերը կենտրոնացնել ընդդիմության համար ընդունելի՝ խորհրդարանական համակարգի զարգացման ուղղությամբ:
Կողմերն ընդունել են, որ սահմանադրությունը փոխելու ցանկացած ջանք պետք է ներառի վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին: Մինչդեռ նախագահ Էրդողանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել երկրի օրակարգից, ներառյալ՝ տնտեսական խնդիրները, աղքատությունը, գործազրկությունը և սոցիալական արդարության պակասը: