Աջափնյակ վարչական շրջանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր միկրոավտոբուսները։
«Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին: Մաղթում ենք հաճելի և անվտանգ ուղևորափոխադրում»,- հայտնում են վարչական շրջանից։