Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնուն ներկայացվել է ևս մեկ մեղադրանք՝ զրպարտություն, հայտնում է euronews-ը:
Նա Հայրենական պատերազմի վետերան Իգնատ Արտեմենկոյին ու այն մարդկանց, որոնք սատարել են Ռուսաստանի Սահմանադրության փոփոխություններին, անվանել է խիղճ չունեցող մարդիկ, դավաճաններ: Քաղաքական գործչին սպառնում է տուգանք՝ մինչև 1 միլիոն ռուբլի, հարկադիր աշխատանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նավալնին դատարան է տեղափոխվել նախնական կալանքի վայրից, որտեղ գտնվում է Իվ Ռոշի գործով պայմանական պատժաչափը իրականով փոխարինելուց հետո: