Պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում կամավորական խմբերի աշխատանքն անգնահատելի ու կարևոր դեր ունեցավ արցախահայության աջակցության գործում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Շնորհակալ ենք բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հայրենիքի համար ծանր օրերին ամուր նեցուկ եղան պետությանը՝ համախմբվելով միասնական գաղափարի շուրջ։
Բոլորիս ջանքերն ուղղված են մեկ նվիրական նպատակի՝ մեր միասնական հայրենիքի հզորացմանը»,- գրել է նախարարը։