ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է 2016 թ. հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները՝ տեղեկացնում է ermenihaber-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգները:
«ԱՄՆ-ն 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես այն դատապարտել է: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների արած անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են: Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ»,- ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ: