Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհության պատճառ են դարձել. ռեստորանատերերն սպառնում են բացել դռները:
Ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել է, որ երկու օրից իրենց որոշմամբ ռեստորանները կբացվեն:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, զգուշացրել՝ օրենքի խախտումն անընդունելի է և սրան խիստ արձագանք կհետևի: