Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհության պատճառ են դարձել. ռեստորանատերերը սպառնում են բացել դռները: Ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել էր, որ երկու օրից իրենց որոշմամբ ռեստորանները կբացվեն:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, զգուշացրել՝ օրենքի խախտումը անընդունելի է և սրան խիստ արձագանք կհետևի: