Հանրության մտահոգությունն այսօր փարատվել է կառավարության նիստում.աշխատավարձն ու թոշակը ժամանակին տալու խնդիր պետությունը չունի: Գործադիրը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որը նախատեսում է 12 նպատակային գործողություն և աջակցության14 ծրագիր։ Նպատակն է ՀՆԱ-ի կանխատեսումից մեկ տոկոսով ավելի աճ ունենալ:
Թագավարակ ու պատերազմ՝ 2020-ի այս 2 իրողությունը Հայաստանում տնտեսական շոկ առաջացրին: Ինչպես հաղթահարել տնտեսական ճգնաժամը՝ Կառավարության նիստին քննարկվեց մի նախագիծ, որում ներառված է 2020-ի նորյեմբերի 18-ի ն վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 2 կետ՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում ու տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: Կարճ ժամանակում թիրախային միջոցառումներն ու գործիքները կապահովեն կենսունակ տնտեսական միջավայր՝ վստահ է փոխվարչապետ Ավինյանը:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ. «Ծրագիրն այսպիսով շեշտադրում է 3 հիմնական գերակայություն, որոնք են տնտեսական ակտիվության վերականգման արագացումը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը: Ծրագրով նախատեսված է 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր»:
Ավինյանն առանձնացնում է բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման հեռանկարը: Օրինակ բերում արդյունաբերական կանեփը, որի արտադրության Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հաջողված փորձն էկոնամիկայի նախարարությունն արդեն ուսումնասիրել է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ. «Ցավոք կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը կարևոր արդյունաբերական հումք է և խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը իհարկե իր մեջ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան»:
Խոսքը միայն կանեփի մասին չէ, բարձր ավելացված արժեք ստեղծող այլ մշակաբույսեր էլ կան և այս քաղաքականությունը համարձակորեն պետք է առաջ մղվի՝ հավելում է Ավինյանը:
Զարկ է պետք տալ քաղաքաշինական ծրագրերին՝ օրինակ 33-րդ թաղամասի, կոնդի, հին Էրիվանի կառուցմանը: Անհրաժեշտ է արագացնել նաև պետական մի քանի գույքի օտարման գործընթացը: Աջակցության 14 ծրագրից Ավինյանը սուբսիդիաներն է առանձնացնում:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ. «Մի խոշոր բլոկ էլ կազմում է իհարկե նոր ծրագիր, որը նախատեսում է աջակցել այն մեր որդեգրած քաղաքականությանը, որ թուրքիայից այլևս որոշ տեսակի բեռներ այլևս հնարավոր չի լինելու ներմուծել, խրախուսելու ենք արտադրությունը նմանատիպ արատադրանքը Հայաստանում նմանատիպ ծրագրերի միջոցով»:
Ծրագրի վերջնական արդյունքը կլինի ՀՆԱ-ի՝ նախատեսվածից 1 տոկոսով ավելի աճը: Հայաստանի տնտեսությունում, ուզենք թե չուզենք, էական դեր է խաղում հանքարդյունաբերությունը՝ նկատում է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ. «Ստեղ էլ մենք պետք է կայացնենք որոշումներ և ներդրումային որոշակի ծրագրերը ավելի կառավարելի և ընդունելի դարձնելու համար Հայաստանի հանրության համար և այստեղ էլ պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ և հույս ունեմ որ կհաջողվի այդ որոշումները կայացնել այդ թվում Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում: և Ինչպես նախկինում ասել ենք հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը պետք է գտնենք լուծումներ»:
Կրթական ոլորտում փոփոխությունների փաթեթը փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է ներկայացնում:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ. «Սահմանել ենք վերջնաարդյունքներ՝ տարրական, հիմնական և ավագ աստիճանի ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն կիրառել նոր մոտեցում և խուսափելով այս պահին գործող առարակայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ, և շեշտադչված է այդպիսի առարկաների ինքաբավ գոյությունը դպրոցում, անցում կատարենք ինտեգրված մոտեցմանը: Սա թույլ կտա խուսափել կրկնություններից, երեխայի ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել»:
Նվազեցվում է դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը՝ կարևորում է Անդրեասյանը: Պահպանվել է նաև 4 պարտադիր առարկա սահմանելու պետական քաղաքականությունը՝ Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու: Ընդ որում օտար լեզուները ներառում են նաև տարածաշրջանային երկրների մայրենիները:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ. «Մենք ըստ էության կարողանալու ենք հրաժարվել հոսքային ուսուցումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ աշակերտների նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման»:
Չափորոշիչը մինչև ներդրումը պետք է փորձարկում անցնի և միայն 2023-ից հետո հնարավոր կլինի ներդնել դպրոցներում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ. «Միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը բայց չկա մի փոքր հարց անգամ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական կոմպոնենտի: Կրթական չափորոշիչի այս ընդունումը ես համարում եմ մեր ամենակրևոր ռեֆորմներից մեկը և կարոր է շարունակել դա»:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ. «Համաձայն այն կրթական արդյուքնի, որ մեր երեխաները ցուցաբերում են 12 տարի դպրոցում անցկացնելուց հետո, այդ համապատասխան չաումները ցույց են տալիս, որ ըստ էության մեր կրթական արդյունքը կարելի էր ստանալ 9 տարում»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ. «Մենք ոչ թե ասում ենք 12 տարին եկեք 3 տարի հանենք դարձնենք 9 տարի, այլ ընդհակառակը, ասում ենք ժամանակը լցնել և դպրոցը կազմակերպենք այնպես որ 12 տարում ունենանք մինչև 50 տոկոս ավել արդյունք»:
Կառավարությունը հաստատեց մի նախագիծ, որը կարգավորում է պատերազմի մասնակիցների ու հանրության հոգեբանական աջակցության տրամադրումը: Պատերազմից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում՝ ներկայացնում է արտակարգ իրավիճակների նախարարը, առողջացման համար էլ պարտադիր են վերականգնողական միջոցառումները:
Անդրանիկ Փիլոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար. «Նախագծով նախատեսվում է թիրախային խմբերին տրամադրել հետևյալ ծառայութնները՝ անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա, խմբային հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա, առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն: Հոգեբանական շարժական խմբերի ծառայություն, հոգեբանական թեժ գծի ծառայություն»:
Թիրախային խմբերն են անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքի անդամները, վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինվորներն ու նրանց ընտանիքի անդամները, զոհվածների ընտանիքի անդամներն ու պատերազմին մասնակցած անձինք: Ծրագիրն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար է, գործարկումն էլ հնարավոր կլինի 6 ամսից: Չզեկուցվող, բայց հանրությանը հետաքրքրող հարցերից մեկը Սյունիքի մարզին էր վերաբերում: Նախատեսված է աջակցություն տրամադրել բնակարանային խնդիրներ ունեցող մարդկանց: ՊԵԿ-ի առաջարկով էլ հաստատվելու է էքսպրեսս բեռների ավելի պարզեցված կարգ, որը էապես հեշտացնելու է արտահանողների կյանքը: