Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Almaty Digital Forum 2021 միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: