Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավային շրջաններին: Այս մասին հայտարարել են Սիրիայի զինված ուժերի հրամանատարական շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Թշնամական Իսրայելը զավթած Գոլանի բարձունքների օդային տարածքից ագրեսիա է իրականացրել՝ կիրառելով հրթիռներ: Թիրախավորվել են երկրի հարավային շրջանների օբյեկտները»,-նշվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարական շտաբի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը, սակայն օդային հարվածներից նյութական մեծ վնաս է հասցվել երկրին: