Դպրոցներ, գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, վարսավիրանոցներ, առևտրի կետեր. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցը եղել է Կապան և Սիսիան քաղաքների նշված կազմակերպություններում։
Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։
Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։
ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարականներ չեն տրվել։