ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, որը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:
Ջալալ Հարությունյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել էր 2020 թ. հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով: