Գյումրիի «Շիրակն» առաջնության երկրորդ հատվածի նախապատրաստական հատվածն անցկացնում է Ձորաղբյուրում: Վերջին տասնամյակում «Շիրակը» մշտապես իր տեղն է ունեցել առաջատարների շարքում, սական ընթացիկ մրցաշրջանից առաջ ակումբի ղեկավարությունը որոշեց փոխել աշխատելաոճն ու երիտասարդացրեց կազմը, սակայն անցումն անցնցում չստացվեց:
Գյումրիի թիմը թարմացնում է կազմը: Թիմ է վերադարձել Իգոր Ստանոյևիչը, իսկ դարպասապահի դիքրում Կասպարովին կփոխարինի «Արարատի» նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը: Վերջինս ուրախ է, որ այսուհետ ներկայացնելու է «Շիրակը», նաև զարմացած է հայկական ֆուտբոլի աճից:
Թիմում փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ, սակայն գլխավոր մարզիչը հստակ մի քանի դիրք է առանձնացնում, որոնք ուժեղացման կարիք ունեն:
Տիգրան Դավթյանը ևս հասկանում է, որ «Շիրակից» միշտ սպասելքիները մեծ են եղել ու վստահեցնում է, որ թիմն առաջնության երկրորդ հատվածում ավելի վստահ տեսք կունենա ու ոչ մի մրցակցի համար հեշտ մրցակից չի լինի: 10 խաղից հետո «Շիրակն» ընդամենը 5 միավոր ունի ու «Փյունիկի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: