ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Ծառայությունը միաժամանակ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112: