ԱՄՆ հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին կոչ անելով պարզաբանել վերջինիս սկանդալային հայտարարությունը: Նա մասնավորապես գրել է.
«Դեսպան Լիթզենբերգերին կոչ եմ անում պարզաբանել իր վերջին մտահոգիչ հայտարարությունը, որով նա Ադրբեջանին շնորհավորում է «տարածքային ամբողջականության վերականգնման համար»: Անհրաժեշտ է վերջնականապես կարգավորել Արցախի հիմնախնդիրը, ինչը կապահովի Արցախի տևական անվտանգությունն ու կայունությունը»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան էջին կցել է դեսպանին ուղղված նամակը, որով կոնգրեսականը ցանկանում է պարզաբանում ստանալ: