Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը (առաջին ընթերցում):
Նիստի օրակարգում ընդգրկված են նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը,հարկային ոլորտին վերաբերող օրինափաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա փետրվարիի 4-ին՝ ժամը 11:00-ին: