Հարավային Ավստրալիայի պատգամավոր, արմատներով հույն Թոմ Կուցանտոնիսը խորհրդարանում կnշտ ելույթ է ունեցել՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի:
Նրա միջնորդությամբ Հարավային Ավստրալիան ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Պատգամավորը կnչ է արել Ավստրալիայի բոլոր նահանգներին ճանաչել Արցախի Հանրապետությունը և դատապարտել պանթուրքիզմի քաղաքականությունը, որը որդեգրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: