Վեց ամերիկացի սենատորներ ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի գործի հետ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Ամերիկացի կոնգրեսականների ներկայացրած օրինագծի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին: Սենատորների խումբն առաջին անգամ այս օրինագիծն առաջարկել էր սեպտեմբերին:
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պետք է պարզի՝ արդյոք Կրեմլը խախտե՞լ է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառման մասին օրենքները: Եթե հաստատվի, որ այս կամ այն իշխանավորները խախտել են միջազգային օրենսդրությունը, ապա առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ: