ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։
Նախարարը կարևորել է Հայ կրթական հիմնարկության ազգանպաստ առաքելությունը, որի շնորհիվ տարիներ շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերվել արցախցի ուսանողներին ու կրթական հաստատություններին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթական ոլորտին առնչվող տարբեր խնդիրներ, մասնավորապես՝
կրթաթոշակների վերանայում.
Այ Թի ոլորտի զարգացման ծրագրերի իրագործում։
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։