ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների հերթական ստուգայցն անցկացվել է Գյումրի քաղաքում։ Covid-անվտանգության նորմերի պահպանումը, մասնավորապես, դիտարկվել է քաղաքի հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում։
ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին:
Ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ տեսուչները դիտարկում են առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։