Ռուսաստանը Եվրամիության առանցքային գործընկերն է, որի հետ անհրաժեշտ է երկխոսել, եթե Եվրամիությունն իրոք ցանկանում է համաշխարհային խաղացող դառնալ: Նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մոսկվա նախատեսված այցից առաջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է և հարևան, որի հետ պետք է շարունակենք անհրաժեշտ երկխոսությունը, եթե իրոք ցանկանում ենք դառնալ համաշխարհային խաղացող»,- իր բլոգում գրել է Ժոզեպ Բորելը:
Նա ավելացրել է, որ ՌԴ-ի հետ գործակցությունն անհրաժեշտ է ազդեցության հնարավորություն ունենալու Եվրամիության անվտանգության համար այնպիսի կարևոր շրջանների իրավիճակների վրա, ինչպիսիք են՝ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը և Ուկրաինան: