ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան էջում իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների ու փոխնախագահների նախաձեռնած նամակը ստորագրելու կապակցությամբ:
Նամակի հեղինակները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ են անում քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու և խիստ անհրաժեշտ աջակցությունն Արցախի բնակչությանը ցուցաբերելու համար:
Անհրաժեշտ շատ անելիքներ կան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հասցված վնասն ու մարդու իրավունքների ոտնահարման հետևանքները վերացնելու համար: