ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Շարունակում ենք քննարկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Կարևոր է արձանագրել, որ նախագիծը չի վերաբերում տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը, չի վերաբերում տեղեկատվություն տարածելու ազատությանը, չի վերաբերում հեղինակային իրավունքի պաշտպանությանը։
Չգիտեմ՝ ինչու են այս թեզերը շրջանառվում որպես քննադատություն, երբ նախագիծը բոլորովին այլ բանի մասին է»։