ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան թեմային՝ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության լրագրողի հարցին:
Լրագրող Մերի Եգորյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կրոնական ու պատմամշակութային օբյեկտները վտանգված են և հարցադրում է կատարել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում այն, որ Բաքուն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Որքան ինձ է հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա և կիրականացվի մոտ ժամանակում, ինչը կնպաստի տարածաշրջանում փոխվստահության ամրապնդմանը և արդյունավետ կլինի հիշատակված խնդիրների կարգավորմանը»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: