Ռուս-թուրքական միասնական կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ռուս զինծառայողները հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնում են՝ օգտագործելով Форпост և Орлан-10 անօդաչու թռչող սարքերը:
Միասնական կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անդադար պատկերներ են ստանում կառավարման կենտրոնում, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև գրանցվում են շփման գիծը հատելու բոլոր փաստերը:
Միասնական կենտրոնի հերթափոխի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում են ղարաբաղյան հակամարտության կողմերից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք: