«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 5-ից մասամբ դադարեցնում է Հայաստանից Ռուսաստան լոլիկի ու պղպեղի ներկրման վրա ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, տեղեկացնում է գերատեսչությունը:
«Ռոսսելխոզնադզորը 2021-ի փետրվարի 5-ից դադարեցնում է Հայաստանի Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, քանի որ վարակի նշաններ չեն հայտնաբերվել»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: