«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակաբար ստանում է մեծ քանակով բժշկական հումանիտար օգնություն Եվրոպայից և ԱՄՆ-ից, որն ուղղվում է զինծառայողների վերականգնողական բուժմանը, առողջապահական համակարգի կենսագործունեության շարունակականության ապահովմանը, ինչպես նաև տրամադրվում են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աշխատող սարքավորումներ, որոնք հեշտացնում և նոր որակ են հաղորդում վերականգնողական բուժմանը:
Հիմնադրամից հայտնում են՝ ստացված օգնությունը, ըստ նշանակության և պահանջի, բաշխվել է Հայաստանի և Արցախի 40-ից ավելի բժշկական հաստատությունների միջև՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Մարտունու բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն, Սարուխանի բժշկական ամբուլատորիա և այլն: