Փետրվարի 2-ին Մաշտոցյան Մատենադարան է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը:
Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը:
Այցի շրջանակներում եղել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացել ձեռագրերի վերականգնման աշխատանքներին:
Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է գիտական ու գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր: