Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական պատրաստվածության ծրագրային վարժանքների շրջանակում, «Ստեփանակերտ» զորավարժարանում իրականացրել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զրահափոխադրիչների անձնակազմերի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են БТР-82-ի ընթացային մասի և հաստիքային սպառազինության շահագործման, ինչպես նաև դրանց սպասարկման կարգի վերաբերյալ տեսական և գործնական վարժանքներ:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է շարունակաբար մարտական պատրաստվածության դասընթացներ անցկացնել, այդ թվում՝ մարտավարական, հատուկ մարտավարական, կրակային, ինչպես նաև ռազմական և այլ հատուկ մեքենաների վարում:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստվածության դասընթացներին ներգրավված է մոտ 200 ռուս զինծառայող: