Մեր ռազմավարությունը մեկ օրվա համար չի գրված, այլ մի քանի տարիների՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրափակիչ ելույթում:
«Օրինակ՝ եթե նայենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի»՝ կոռուպցիայի ընկալման համաթվի մասով մեր զարգացումները, դա նաև մեր ռազմավարությունների և մեր իրականացրած գործողությունների արդյունքն է, որ Հայաստանը ունի արդեն 49 միավոր և 15 միավորով առաջընթաց ունի վերջին մի քանի տարվա համեմատ»,- ասաց նախարարը: