Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի հատվածում հայտնաբերվել է մեկ աճյուն: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ անձի ինքնությունը պարզելու համար: Առայսօր հայտնաբերվել է 1355 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի և Մեխակավանի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել: Ըստ կառույցի՝ զուգահեռ շարունակվում է նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնումը: