Փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259897 է: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 15792 թեստավորում, որից 9579-ը՝ հակամարմինների թեստով, 6213-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 788 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251077 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3221:
Կարանտինային գոտում է գտնվում 487 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2384 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 292 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: