Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ՝ պատասխանելով վերջին շրջանում մամուլում տարածված լուրին, թե ցանկանում է այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո ու նպատակ ունի մեկնել ԱՄՆ: Այդ մասին «Ազատությանը» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ հավելելով, որ այդ մասին որևէ այլ տեղեկություն ինքը չունի: